ՊԱՑԻԵՆՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

«Պացիենտի իրավունքներ և խտրականության բացառումը բուժօգնություն տրամադրելիս» դասընթացն ինտեգրված է բուժաշխատողների կատարելագործման կրեդիտային համակարգում: Ծրագրի մշակումը և ներդրումը բխում է ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրերի խնդիրներից` նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը, ինչպես նաև համահունչ է ՀՀ Կառավարության կողմից հաստատված մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի հետ: Դասընթացը մշակված է ‹‹Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ԻԱՄ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի պատվերով` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ: